ԱՄՆ-ն ավելի քան 300 մլն դոլար կտրամադրի Աֆղանստանի հումանիտար օգնության համար |armenpress.am|
17:55 - 11 հունվարի, 2022

ԱՄՆ-ն ավելի քան 300 մլն դոլար կտրամադրի Աֆղանստանի հումանիտար օգնության համար |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգները լրացուցիչ ավելի քան 308 միլիոն դոլար եւ կորոնավիրուսի դեմ մեկ միլիոն դեղաչափ պատվաստանյութեր կտրամադրի՝ որպես հումանիտար օգնություն Աֆղանստանի բնակչությանը: Հունվարի 11-ին այդ մասին հաղորդվում Է Սպիտակ տան մամուլի տեղեկագրում, որը հրապարակվել Է նրա կայքում:

«Միացյալ Նահանգները հայտարարում Է ավելի քան 308 միլիոն դոլար գումարի նոր նվիրատվության մասին՝ որպես հումանիտար օգնություն Աֆղանստանի բնակչությանը»,- ասված Է հայտարարության մեջ: «Ի լրումն Միացյալ Նահանգներն Աֆղանստանի բնակչությանն են տրամադրում COVID-19-ի դեմ 1 միլիոն լրացուցիչ դեղաչափ COVAX (մեխանիզմի) միջոցով, ընդհանուր թիվն (այդպիսով) կկազմի 4,3 միլիոն դեղաչափ»,- նշված Է մամուլի տեղեկագրում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել