Ոստիկանական ուժերի ներքո Փարաքարում փորձում են համայնքի ղեկավար ընտրել |hetq.am|
12:13 - 07 հունվարի, 2022

Ոստիկանական ուժերի ներքո Փարաքարում փորձում են համայնքի ղեկավար ընտրել |hetq.am|

hetq.am: Փարաքար խոշորացված համայնքում իրավիճակը դարձյալ լարված է։ Այսօր ժամը 10-ին հրավիրվել է նորընտիր ավագանու նիստ, որը, սակայն, տեղի չի ունենում լարվածության պատճառով։

«Ապրելու երկիր» կուսակցության ցուցակի առաջին համար, ավագանու անդամ Վոլոդյա Գրիգորյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ իրենց խմբակցության անդամները ժամը 10-ին եկել են, սակայն դրսում լարվածություն է առաջացել, և իրենց թույլ չեն տվել մտնել դահլիճ։

Երբ որոշ ժամանակ անց ներս են մտել, պարզել են, որ ավագանու նիստը բացել է ավագանու՝ տարիքով ոչ ավագ անդամը՝ «Դավիթ Մինասյան» դաշինքից ընտրված Նեկտար Սարդարյանը։

Նշենք, որ ավագանու տարեց անդամը «Ապրելու երկիր» խմբակցությունից է։

Նեկտար Սարդարյանն ասաց՝ քանի որ ավագանու տարեց անդամը չէր ներկայացել, իրենց խմբակցության տարեց անդամն էլ ինքն է, որոշել են, որ հենց ինքն էլ նիստը կվարի։

Հիշեցնենք, որ երկու կողմերն էլ հայտարարում էին, թե իրենց թեկնածուն է ընտրվել։ Փաստացի ստացվել էր, որ համայնքն ունի երկու համայնքապետ:

2021թ. դեկտեմբերի 30-ին վարչական դատարանն անվավեր է ճանաչել Վոլոդյա Գրիգորյանին համայնքապետ ընտրելու՝ ավագանու որոշումը։ Դրանից հետո ավագանին հունվարի 5-ին դարձյալ նիստ էր հրավիրել, որը չէր կայացել, այսօր նույնպես նիստը կարող է չկայանալ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել