Հայաստանի վարչապետն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են Ղազախստանում ստեղծված իրավիճակը |armenpress.am|
16:53 - 06 հունվարի, 2022

Հայաստանի վարչապետն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են Ղազախստանում ստեղծված իրավիճակը |armenpress.am|

armenpress.am: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է Ղազախստանում ստեղծված իրավիճակը։ Այս մասին ասված է ՀԱՊԿ-ի հաղորդագրությունում։

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը 2022 թվականի հունվարի 6-ին հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ստանիսլավ Զասը տեղեկացրել է Ղազախստանի Հանրապետությունում տիրող իրավիճակի և այն կարգավորելու համար ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկելու մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման իրականացման ընթացքի վերաբերյալ»,-ասված է հաղորդագրությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել