Լավրովն ու Չավուշօղլուն պայմանավորվել են մոտ ապագայում «3+3» ձևաչափում նոր հանդիպում կազմակերպել |azatutyun.am|
16:01 - 06 հունվարի, 2022

Լավրովն ու Չավուշօղլուն պայմանավորվել են մոտ ապագայում «3+3» ձևաչափում նոր հանդիպում կազմակերպել |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Սերգեյ Լավրովը այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են մոտ ապագայում «3+3» ձևաչափի նոր հանդիպում անկացնել, հաղորդում է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը։

«Նախարարները դրական են գնահատել Անդրկովկասում իրադրության կայունացմանն ու համագործակցության զարգացմանը նվիրված «3+3» ձևաչափում կազմակերպված առաջին հանդիպումը, որ կայացել էր 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ ապագայում նախապատրաստել հաջորդ հանդիպումը՝ նույն կազմով», - տեղեկացնում է Ռուսաստանի արտգործնախարարությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել