Կառավարությունը որոշում է կայացրել ազատել ներմուծման մաքսատուրքից «ԴՐԻՄՔՈՄՓԱՆԻ» ընկերությանը |armenpress.am|
14:03 - 05 հունվարի, 2022

Կառավարությունը որոշում է կայացրել ազատել ներմուծման մաքսատուրքից «ԴՐԻՄՔՈՄՓԱՆԻ» ընկերությանը |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը որոշում է կայացրել մաքսատուրքից ազատել «ԴՐԻՄՔՈՄՓԱՆԻ» ընկերությանը: Կառավարության սույն որոշումը պայմանավորված է «ԴՐԻՄՔՈՄՓԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու անհրաժեշտությամբ:

«ԴՐԻՄՔՈՄՓԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող հումքը օգտագործվելու է ծխախոտի արտադրության համար (ք. Երևան):  Ընկերությունը հիմնադրվել է 2021 թվականին: Դրիմքոմփանի  ընկերության  ռազմավարությունը  միտված է սեփական արտադրանքը արտաքին  շուկաներում ներկայացնելուն,  որի նպատակով նախատեսվում է արտադրանքի  80%-ի արտահանում ԵԱՏՄ և երրորդ երկրներ:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 11․9մլրդ դրամի ներդրում, որից 2 մլրդ դրամը նոր հոսքագծի ձեռքբերման համար, իսկ մնացած մասը՝ շինարարական աշխատանքների իրականացման և հումք ու նյութերի ձեռքբերման համար:

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում մինչև 2024թ ստեղծել 100 նոր աշխատատեղ` մինչև 450,000 դրամ միջին աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է                9․9 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 937․7 մլն դրամ:

Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել