ՏԻՄ-երը պետք է օրենքի կիրարկումն ապահովեն. Հակոբ Սիմիդյանը՝ պոլիէթիլենային տոպրակների վաճառքի արգելքի մասին |1lurer.am|
12:09 - 05 հունվարի, 2022

ՏԻՄ-երը պետք է օրենքի կիրարկումն ապահովեն. Հակոբ Սիմիդյանը՝ պոլիէթիլենային տոպրակների վաճառքի արգելքի մասին |1lurer.am|

1lurer.am: ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը Կառավարության նիստի ժամանակ հիշեցրեց, որ առևտրի կետերում մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքը և անվճար տրամադրումն արգելող օրենքն ընդունվել է 2020 թ. գարնանը, բայց ուշ է ուժի մեջ մտել, որպեսզի արտադրողները, ըստ էության, հարմարվեն իրավիճակին և իրենց արտադրողական կարողությունները փոխեն և նոր հումքատեսակներով սկսեն արտադրել նոր տեսակի տոպրակներ:

«Գիտենք, որ պոլիէթիլենային և պլաստիկից պատրաստված իրերը շատ մեծ վնաս են հասցնում շրջակա միջավայրին, և կարծում ենք, որ շատ կարևոր արգելք է: Կարող եմ ասել, որ սա Կառավարության գործող և նախորդ ծրագրով առաջնահերթություն է համարվում, և հունվարի 1-ից ՏԻՄ-երը պետք է ակտիվորեն ներգրավվեն և օրենքի կիրարկումն ապահովեն»,- ասաց Սիմիդյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ համայնքների խոշորացումից հետո ՏԻՄ-երը վերահսկողական իրենց գործառույթները պատշաճ ձևով կիրականցնեն, որպեսզի տեսչական մարմինների և Կառավարության վերահսկողական գործառույթ ունեցող մյուս օղակների վրա ավելի քիչ գործառույթներ դրվեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել