Վիեննայում շարունակվում են Իրանի միջուկային գործարքի շուրջ բանակցությունները |1lurer.am|
21:10 - 04 հունվարի, 2022

Վիեննայում շարունակվում են Իրանի միջուկային գործարքի շուրջ բանակցությունները |1lurer.am|

1lurer.am: Վիեննայում Իրանի միջուկային գործարքի շուրջ ընթացող բանակցությունների չորրորդ օրը Թեհրանի գլխավոր բանակցող Ալի Բաղերին երկկողմ և բազմակողմ հանդիպումներ է ունեցել քննարկումների մասնակից եվրոպական երեք երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի պատվիրակությունների ղեկավարների, ինչպես նաև ԵՄ արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորայի հետ: Դրան զուգահեռ՝ շարունակվել են Իրանի և հինգ երկրների փորձագիտական խմբերի նիստերը: Այդ մասին հայտնում է Pars Today-ը:

Նշվում է, որ իրանական կողմը բանակցությունները վարում է պատժամիջոցների վերացման հարցի շեշտադրմամբ:

Ըստ ԻԻՀ-ի՝ նախորդ փուլի համեմատ բանակցություններին մասնակցող երկրների միջև տարաձայնությունները թուլացել են, իսկ քննարկումներն ավելի հարթ են ընթանում: Ալի Բաղերին դրական է գնահատել բանակցային գործընթացը:

Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի պատվիրակության հետ հանդիպումը «հնգյակի» ներկայացուցիչները ևս դրական են գնահատել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել