Ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի Օգասավարա կղզու մերձակայքում

 |armenpress.am|
12:34 - 04 հունվարի, 2022

Ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի Օգասավարա կղզու մերձակայքում |armenpress.am|

armenpress.am: Հունվարի 4-ի առավոտյան 6,3 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում գտնվող Օգասավարա ճապոնական կղզու մերձակայքում, որն ընկած Է Տոկիոյից ավելի քան 1000 կիլոմետր դեպի հարավ:

«Ճապոնիայի գլխավոր օդերեւութաբանական գործակալության տվալներով՝ ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 06:09-ին (Երեւանի ժամանակով 01:09-ին): Երկրաշարժի օջախն ընկած Է 70 կիլոմետր խորությամբ ջրի տակ. ցունամիի սպառնալիք չկա:

Երկրաշարժի հետեւանքով տուժածների ու ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն ստացվել:

Օգասավարա կղզին գտնվում Է Տոկիոյից 1,2 հազար կիլոմետր դեպի հարավ:

Մասնագետները չեն բացառում տարածաշրջանում կրկնակի ստորգետնյա ցնցումները շաբաթվա ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել