Աղասի Մարգարյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
12:30 - 04 հունվարի, 2022

Աղասի Մարգարյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 30-ին կարգադրություն է ստորագրել ԱԺ նախագահի օգնականի՝ աշխատանքից ազատման մասին:

Որոշման մեջ նշվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Աղասի Մարգարյանի 2021 թվականի դեկտեմբերի 14-ի դիմումը՝ կարգադրում եմ.

1. 2022 թվականի հունվարի 3-ից Աղասի Մարգարյանին ազատել Ազգային ժողովի նախագահի օգնականի պաշտոնից:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ վերջնահաշվարկի կատարումը»,- նշվում է կարգադրության մեջ:

Նշենք, որ Աղասի Մարգարյանը ԱԺ նախագահի օգնական էր նշանակվել Ալեն Սիմոնյանի՝ նախորդ տարվա հոկտեմբերի 14-ի կարգադրությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել