Թեհրանը սատարում է Հայաստանի ինքնիշխանությունը ՀՀ տարածքով անցնող բոլոր ճանապարհների նկատմամբ |azatutyun.am|
19:07 - 03 հունվարի, 2022

Թեհրանը սատարում է Հայաստանի ինքնիշխանությունը ՀՀ տարածքով անցնող բոլոր ճանապարհների նկատմամբ |azatutyun.am|

azatutyun.am: Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, ըստ էության, աջակցություն է հայտնում Հայաստանի դիրքորոշմանը` հարավկովկասյան երկու երկրների միջև տրանսպորտային կապերի շուրջ Ադրբեջանի հետ շարունակվող բանակցություններում։

Իրանի նախագահի գրասենյակից փոխանցմամբ` նա այս հարցը քննարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վերջինիս նախաձեռնած հեռախոսազրույցում։

«Իրանի Իսլամական Հանրապետության առանցքային քաղաքականություններից մեկը երկրների տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանն աջակցելն է։ Այդ առումով Թեհրանը սատարում է Հայաստանի ինքնիշխանությունը այդ երկրի տարածքով անցնող բոլոր տարածքների և ճանապարհների նկատմամբ»,- Փաշինյանին ասել է Ռաիսին` շարունակելով, թե այս տարածաշրջանում իրավիճակի զգայունությունը պահանջում է, որ երկրները պարբերաբար քննարկեն տարածաշրջանային և երկկողմ հարցեր:

Ողջունելով Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում առաջընթացը` Իրանի նախագահը տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հասնելու հույս է հայտնել, կարևորել ապաշրջափակումը:

Հայկական կողմի հաղորդմամբ` Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահն ընդգծել են տնտեսական կապերի ամրապնդմանն ուղղված երկու երկրների կառավարությունների սերտ համագործակցության կարևորությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել