Վրաստանում ընդդիմադիրները Սաակաշվիլիի խնդրանքով դադարեցրել են հացադուլը |tert.am|
17:42 - 01 հունվարի, 2022

Վրաստանում ընդդիմադիրները Սաակաշվիլիի խնդրանքով դադարեցրել են հացադուլը |tert.am|

tert.am: Վրաստանի «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները դադարեցրել են հացադուլը իրենց առաջնորդի՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խնդրանքով: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է քաղաքական ուժի նախագահ Նիկա Մելիան:

Կուսակցության անդամների և ակտիվիստների ավելի քան 150 անդամ հացադուլ էին հայտարարել՝ պահանջելով ազատ արձակել Սաակաշվիլիին:  

Սաակաշվիլիի փաստաբանը նախօրեին երեկոյան հացադուլ անողներին է փոխանցել նախկին նախագահի խոսքը՝ ասելով, որ վերջինս խնդրում է դադարեցնել հացադուլը:

Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլիին ձերբակալել են 2021 թվականի հոկտեմբերի 1-ին, երբ վերջինս վերադարձել է Վրաստան՝ երկրում հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր ուժերին աջակցելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել