ՍԱՏՄ ստուգայցերի արդյունքում 1 օբյեկտում հայտնաբերվել է հակահամաճարակային նորմերի խախտում
18:45 - 31 դեկտեմբերի, 2021

ՍԱՏՄ ստուգայցերի արդյունքում 1 օբյեկտում հայտնաբերվել է հակահամաճարակային նորմերի խախտում

Երեկ երեկոյան՝ դեկտեմբերի 30-ին, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները covid19-ի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր են իրականացրել Երևանի 22 հանրային սննդի կետերում և իրացման ցանցում: 

Հակահամաճարակային նորմերը խախտվել են 1 օբյեկտում, կազմվել է արձանագրություն։

ՍԱՏՄ-ից հիշեցնում են՝ խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել