Հայաստանում սպասվում է թույլ ձյուն, ցուրտը կնահանջի 2-3 աստիճանով
15:46 - 31 դեկտեմբերի, 2021

Հայաստանում սպասվում է թույլ ձյուն, ցուրտը կնահանջի 2-3 աստիճանով

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 31-ի ցերեկը, հունվարի 1-ին, 4-5-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 2-ի ցերեկը, 3-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Լեռնային և նախալեռնային շրջանների ճանապարհներին մերկասառույցը կպահպանվի:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, քամին կլինի արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ:

Ըստ աղբյուրի՝ օդի ջերմաստիճանը հունվարի 2-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով:

 

Երևան քաղաքում դեկտեմբերի 31-ի ցերեկը, հունվարի 1-ին, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել