Վարդենյաց լեռնանցքում, Գյումրի-Բավրա, Գյումրի-Վանաձոր, ինչպես նաև Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց․ ԱԻՆ
10:09 - 31 դեկտեմբերի, 2021

Վարդենյաց լեռնանցքում, Գյումրի-Բավրա, Գյումրի-Վանաձոր, ինչպես նաև Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց․ ԱԻՆ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է։

Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Գյումրի-Վանաձոր և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել