Ադրբեջանի և Հայաստանի հասարակական գործիչների հանդիպումը հասել է իր նպատակին․ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ |factor.am|
14:47 - 30 դեկտեմբերի, 2021

Ադրբեջանի և Հայաստանի հասարակական գործիչների հանդիպումը հասել է իր նպատակին․ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ |factor.am|

factor.am: Ադրբեջանի և Հայաստանի հասարակական գործիչների հանդիպումը հասել է իր նպատակին։ Այս մասին այսօր ամենշաբթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Մարիա Զախարովան։

«Մենք կարծում ենք, որ երկու երկրների, այսպես ասած, հասարակական ակտիվիստների հանդիպումը հասել է իր նպատակին, այն է՝ բարեկամական կապի հաստատումը երկու հարևան երկրների գիտական, ստեղծագործական էլիտայի ներկայացուցիչների միջև, ինչը բարենպաստ ֆոն է ստեղծում Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների հետևողական կարգավորման համար»,- ասել է Զախարովան։

«Մենք աջակցել, աջակցում և աջակցելու ենք նման նախաձեռնություններին: Մենք կարծում ենք, որ չափազանց հրատապ է ունենալ նման համախմբող օրակարգ, որը կնպաստի առարկայական պայմանավորվածությունների ձեռքբերմանը, որոնք մթնոլորտ են ձևավորում՝ այլ ուղղություններով առաջ շարժվելու համար»,- ասել է Զախարովան: Նա նաև հայտնել է, որ ապագայում նախատեսվում է կանոնավոր կերպով նման շփումներ իրականացնել, այդ թվում՝ Ադրբեջանում և Հայաստանում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել