2021 թվականին կապիտալ ծախսերի կատարողականը կազմում է 86 տոկոս |armenpress.am|
13:12 - 30 դեկտեմբերի, 2021

2021 թվականին կապիտալ ծախսերի կատարողականը կազմում է 86 տոկոս |armenpress.am|

armenpress.am: Օպերատիվ տվյալների համաձայն` 2021 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ կապիտալ ծախսերի կատարողականը կազմում է 86 տոկոս: Այս մասին կառավարության նիստում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Մենք ինքներս մեզ համար այս ցուցանիշով պետք է նշաձող սահմանենք եկող տարվա համար: 2022 թվականի համար մեր բյուջեի առանձնահտուկ տարբերությունն այն է, որ առկա է կապիտալ ծախսերի բաձր մակարդակ: Որոշ կարծիքներով դժվարություններ է ստեղծելու կառավարության համար, այն մարտահրավեր է: Եվ մենք պետք է այնպես անենք, որ այդ բարձր պլանավորված ցուցանիշը մեր իսկ ապահոված կատարողականի նկատմամբ ավելի նվազ չլինի: Ես խնդրում եմ մեր գործընկերներին, որ հենց առաջին օրից ուշադիր լինենք այս ցուցանիշին»,-ասաց  Տիգրան Խաչատրյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ցուցանիշը կատարյալ չէ, սակայն նախորդ տարիների համեմատ փոփոխություններ կան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել