Եթե պատվաստումների հետևողական գործընթացը չշարունակենք, կորոնավիրուսը վերադառնալու է շատ ավելի ծանր ձևերով. Փաշինյան |1lurer.am|
12:41 - 30 դեկտեմբերի, 2021

Եթե պատվաստումների հետևողական գործընթացը չշարունակենք, կորոնավիրուսը վերադառնալու է շատ ավելի ծանր ձևերով. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատուկ շեշտեց կորոնավիրուսի դեմ պայքարում պատվաստումների կարևորությունը:

«Եթե մենք պատվաստումների հետևողական գործընթացը չշարունակենք, կորոնավիրուսը վերադառնալու է շատ ավելի ծանր ձևերով ու շատ ավելի մեծ մասշտաբներով: Այսօր մենք ունենք ավելի քան երկրորդ պատվաստում ստացած 700 հազար քաղաքացի, ինչն այսօրվա իրադրության առանցքային պատճառն է: Նախ, մեր մյուս քաղաքացիներին պետք է երկու պատվաստումով պատվաստենք, հետո զուգահեռ 3-րդ պատվաստումներն իրականացնենք»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձավ նաև կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում Կառավարության ընտրած քաղաքականությանը:

«Առաջիններից մեկն էինք, որ կողմնորոշվեցինք՝ լոքդաունների քաղաքականությունը գործնական օգուտ չի բերում, այլ ավելի է վատացնում տնտեսական իրավիճակը: 2020-ի մայիսին ենք սկսել դանդաղ վերացնել լոքդաունները, նույնիսկ ամենաճգնաժամային իրավիճակում չենք վերադարձել այդ լուծմանը, որովհետև հասկացել ենք, որ դա ոչ մի տեղ տանող ճանապարհ է»,- ասաց վարչապետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել