2021 թվականին 2020-ի նկատմամբ 200.5 միլիարդով ավելի հարկեր ենք հավաքել. Ռուստամ Բադասյան |1lurer.am|
11:56 - 30 դեկտեմբերի, 2021

2021 թվականին 2020-ի նկատմամբ 200.5 միլիարդով ավելի հարկեր ենք հավաքել. Ռուստամ Բադասյան |1lurer.am|

1lurer.am: Կառավարության նիստի ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը ներկայացրեց դեկտեմբերի 30-ի դրությամբ բյուջեի եկամտային հատվածի ցուցանիշները:

««Պետական բյուջեի մասին» օրենքով եկամտային մասը նախատեսվում էր 1 տրիլիոն 440 միլիարդ դրամ: Այս թիվը դեկտեմբերի 30-ի դրությամբ գերակատարվել է 146 միլիարդով: Այսինքն՝ մենք կատարել ենք եկամտային հատվածը 1 տրիլիոն 586 միլիարդ դրամով: Այսօր ևս ակնկալվում են մուտքեր: Վերջին ճշգրտված պլանը եղել է 2022 թվականի «Պետական բյուջեի մասին» օրենքով, նախանշվել է 1 տրիլիոն 581 միլիարդ դրամ»,- ասաց Բադասյանը:

Բադասյանի խոսքով՝ հիմնականում ԱԱՀ-ի գծով 182 միլիարդ դրամ վերադարձվել է հարկ վճարողներին:

«Այսօր նախատեսում ենք վերադարձնել ևս 3 միլիարդ, այսինքն՝ տարվա ցուցանիշը կլինի 185 միլիարդ»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Բադասյանը նշեց, որ 2021 թվականին 200.5 միլիարդով ավելի հարկեր են հավաքվել 2020 թվականի նկատմամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել