Ռուսական 102-րդ ռազմաբազան առանցքային դեր ունի տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում. Շիրակի մարզպետ
22:52 - 29 դեկտեմբերի, 2021

Ռուսական 102-րդ ռազմաբազան առանցքային դեր ունի տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում. Շիրակի մարզպետ

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ներկա է գտնվել Ալեքսանդր Նևսկու անվան ռուսական 102-րդ ռազմաբազայի հիմնադրման 80-ամյակին նվիրված միջոցառմանը։
 
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Շիրակի մարզպետը շնորհավորել է ռազմաբազայի զինծառայողներին և նշել, որ ռազմաբազան առանցքային դեր ունի տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում:
 
«Մեծ պատիվ է մասնակցել այս միջոցառմանը, հատկապես ուզում եմ ընդգծել, որ 102-րդ ռազմաբազան հենարան է հանդիսանում հայ-ռուսական հարաբերություններում։ 80 տարի է, ինչ հիմնադրվել է 102-րդ ռազմաբազան և 75 տարի՝ ինչ տեղակայված է Գյումրիում, և սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ մենք տասնամյակներ շարունակ ապրել ենք կողք-կողքի, հաստատում է մեր դարավոր բարեկամությունը և ռազմավարական գործընկերությունը։
 
Ես շնորհակալ եմ, որ Ռուսաստանը միշտ եղել է Հայաստանի կողքին՝ հատկապես դժվարին պահերին։ Վստահ եմ՝ մեր հարաբերությունները կզարգանան ի շահ մեր երկու անկախ երկրների՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման համար»,- ասել է Շիրակի մարզպետը։
 
Օրվա առթիվ պարգևատրվել են մի շարք զինվորականներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել