Դեկտեմբերի 29-ից սկսվելու է արցախցիներին 25.000 և 50.000 դրամ սոցիալական աջակցության գումարների վճարումը
22:47 - 27 դեկտեմբերի, 2021

Դեկտեմբերի 29-ից սկսվելու է արցախցիներին 25.000 և 50.000 դրամ սոցիալական աջակցության գումարների վճարումը

Կառավարությունը դեկտեմբերի 23-ի նիստում հաստատել է 250.000 դրամ և 300.000 դրամ սոցիալական աջակցության ծրագրերով գումարների վճարման նոր ժամկետ՝ 2022 թվականի հունվարի 31-ը։ Ըստ այդմ՝ 2021 թվականի դեկտեմբերի 28-ից վերսկսվելու է այն շահառուների աջակցության գումարների վճարումը,  ովքեր ներառված էին վճարման ցուցակներում և ստացել են վճարման ցուցակում ներառված լինելու մասին հաղորդագրություն։

Միասնական սոցիալական ծառայության փոխանցմամբ դեկտեմբերի 29-ից սկսվելու է 25.000 և 50.000 դրամ սոցիալական աջակցության՝ դեկտեմբեր ամիսը ներառյալ, գումարների վճարումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել