Արտակ Բեգլարյանը մասնակցել է զոհված զինծառայողների տեղահանված 20 ընտանիքի բնակարանամուտի արարողությանը
20:10 - 27 դեկտեմբերի, 2021

Արտակ Բեգլարյանը մասնակցել է զոհված զինծառայողների տեղահանված 20 ընտանիքի բնակարանամուտի արարողությանը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 27-ին ներկա է գտնվել զոհված զինծառայողների տեղահանված 20 ընտանիքի Ստեփանակերտում բնակարանների տրամադրման արարողությանը, որոնք կառուցվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի և ԱՀ կառավարության համաֆինանսավորմամբ:

Բնակարանային հարցերի կոմիտեի անցկացրած վիճակահանությամբ զոհված զինծառայողների տեղահանված 20 ընտանիք մայրաքաղաքի նորակառույց թաղամասում ստացել են սեփական բնակարանների բանալիները:

Արտակ Բեգլարյանը ընտանիքների հետ միասին այցելել է բնակարաններ և տեղում շնորհավորել շահառուներին բնակարանամուտի կապակցությամբ: Պետական նախարարն ընդգծել է, որ պետությունը շարունակելու է սոցիալապես խոցելի խմբերին բնակարանով ապահովելու իր պարտավորությունների կատարումը՝ համաձայն Հանրապետության նախագահի ծրագրի: Արտակ Բեգլարյանը շեշտադրել է, որ կառավարության կողմից հնարավորինս արվում է գործընթացի արդար ու թափանցիկ կերպով կազմակերպման ուղղությամբ՝ նշելով, որ բնակարանային ոլորտի բարեփոխումները շարունակական են լինելու:

Քաղաքաշինության նախարարի և բնակարանային հարցերի կոմիտեի նախագահի հետ պետական նախարարը տեղում քննարկել է կառուցվող մյուս բնակարանների շինարարության և շահառուներին տրամադրելու վերաբերյալ հարցեր: Նրան զեկուցել են, որ առաջիկա օրերին ավելի քան 100 բնակարան կհանձնվի շահագործման, իսկ մեկ ամսվա ընթացքում՝ ավելի քան 300:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել