Նոյեմբերի 9-ի փաստաթղթի վատ կետերը իրականացված են, որևէ ողջամիտ մարդ չի գալու և չի ասելու՝ չեղարկենք այս փաստաթուղթը․ Քոչարյան
13:45 - 27 դեկտեմբերի, 2021

Նոյեմբերի 9-ի փաստաթղթի վատ կետերը իրականացված են, որևէ ողջամիտ մարդ չի գալու և չի ասելու՝ չեղարկենք այս փաստաթուղթը․ Քոչարյան

Նոյեմբերի 9-ի փաստաթղթի վատ կետերը իրականացված են, և որևէ ողջամիտ մարդ չի գալու և չի ասելու՝ չեղարկենք այս փաստաթուղթը։ Այսօր՝ մամուլի ասուլիսի ընթացքում, ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք իշխանության գալու պարագայում կատարելու է 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը։

Նրա խոսքով՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի՝ միայն ռազմագերիներն վերաբերող կետը իրականացված չէ․ «Հիմա դա չեղարկելով նաև մեզ մեղադրելու են, ասելու են՝ գերիներին հետ չեն ուզում, որովհետև միակ իրավական փաստաթուղթն է, որտեղ «ռազմագերի» բառն է օգտագործված։ Բրյուսելում ուղղակի շոկ էր, ռազմագերի բառը չօգտագործվեց, ինչի՞ համար ես գնացել այնտեղ»։

Խոսելով Արցախի կարգավիճակի, Հադրութի, Շուշիի դեօկուպացիայի մասին՝ Քոչարյանն ասաց. «Պետք է  ձգտել ԼՂ-ի տարածքի ամբողջականությունը ինչ-որ տեղ վերականգնել։ Այն, ինչ եղել է, չեմ կարծում, որ դա հնարավոր է, բայց այդ ուղղությամբ քայլեր անելը չի կարող հաջողության գոնե ինչ-որ մասը չիրականցվի»։

Քոչարյանն նշեց նաև, որ քարոզարշավի ընթացքում ժողովուրդը իրենց մեջ տեսել է մի ուժի, որը կարող է փորձել ինչ-որ բան փոխել․ «Սրա վտանգավար հետևանքը կարող է լինել պատերազմը։ Պատերազմից սարսափած ժողովրդի մոտ դա աշխատեց և ամենից մեծ գործոնն էր սա, որ ազդեց ընտրությունների արդյունքների վրա։ Հիմա մարդիկ տեսնում են, որ, այնուամենայնիվ, անվտանգային հարցերը լուծված չեն, և երկրի հարցումներով 70-80%-ը համարում են այդ հարցերը առաջնահերթ։ Բայց սա մի տարբերակ է, երբ անընդհատ այդ վախը պահելով ժողովրդի գլխին կարելի է գնալ հակաազգային, մեր շահերից չբխող տարբեր լուծումների՝ այդ սարսափը պահելով։ Սա է առկա պահի ամենից մեծ պրոբլեմը, որը պետք է հաղթահարենք, հակառակ դեպքում մենք անընդհատ զիջողի դերում ենք լինելու»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել