Փաշինյանի իշխանությունը նպատակ ունի Արցախում քաղաքական անկայունության և ճգնաժամի հրահրման միջոցով Արցախին զրկել սուբյեկտայնության բաղադրիչներից. Տիգրան Աբրահամյան
12:55 - 27 դեկտեմբերի, 2021

Փաշինյանի իշխանությունը նպատակ ունի Արցախում քաղաքական անկայունության և ճգնաժամի հրահրման միջոցով Արցախին զրկել սուբյեկտայնության բաղադրիչներից. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Արցախում ներքաղաքական կայունություն հաստատելու համար անհրաժեշտ է, որպեսզի գործող հիմնական ուժերը վերադառնան քաղաքական կոնսուլտացիաների հետպատերազմական փուլին։

Պատերազմից անմիջապես հետո, իշխող ուժի և խորհրդարանական ընդդիմության միջև նախնական կոնսենսուս էր ձևավորվել առ այն, որ Արցախի սահմանադրության և օրենքների շրջանակներում գործող նախագահը, մեծամասնություն ունեցող ուժը պետք է տարբեր առանցքային պաշտոններ, ոլորտներ զիջեն քաղաքական դաշտի մի քանի ուժերի, որոնք էլ իրենց հերթին կոալիցիոն կամ մեկ այլ սկզբունքով կայուն մեծամասնություն կձևավորեին ու երկիրը դուրս կբերեն ոչ միայն ներքաղաքական ճգնաժամից, այլ պատերազմի հետևանքով ստեղծված ծանր դրությունից։

Այս սցենարը չաշխատեց, որովհետև Հայաստանի իշխանությունները միջամտեցին և Արցախում ստեղծեցին քաղաքական այնպիսի «բալանս», որն ըստ իրենց նախընտրությունների, ցանկացած պահին կարող էին փոխել։

Հենց այս օրերին, իրենց ստեղծած «թակարդի» միջոցով Հայաստանի իշխանությունը փորձ է անում Արցախում ներքաղաքական ճգնաժամ ստեղծել, ինչն առաջին փուլում, խորհրդարանական ընդդիմության խոհեմության ու ջանքերի գնով թույլ չի տրվում։

Փաշինյանի իշխանությունը նպատակ ունի Արցախում քաղաքական անկայունության և ճգնաժամի հրահրման միջոցով Արցախին զրկել սուբեկտայնության բաղադրիչներից, դա է պատճառը, որ կուլիսային այդ գործողությունները ուղեկցվում է Փաշինյանի և նրա քաղաքական/քարոզչական թիմի ագրեսիվ դրսևորումներով, որի գլխավոր նպատակն է ցույց տալ, որ Արցախի հայկական մնալն անհնար է, պայքարն անիմաստ է և գործընթացը ներկայիս իներցիոն հունից տեղափոխել թուրք-ադրբեջանական տրամաբանության դաշտ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել