Ուշադիր հետևում ենք Հարավային Կովկասում տիրող իրավիճակին և մշտական կապի մեջ ենք հայկական կողմի հետ. Զաս  |tert.am|
12:18 - 27 դեկտեմբերի, 2021

Ուշադիր հետևում ենք Հարավային Կովկասում տիրող իրավիճակին և մշտական կապի մեջ ենք հայկական կողմի հետ. Զաս |tert.am|

tert.am: Մենք ուշադիր հետևում ենք Հարավային Կովկասում տիրող իրավիճակին և մշտական կապի մեջ ենք գտնվում հայկական կողմի հետ: Օրերս վերադարձել եմ Երևանից, որտեղ երկրի ղեկավարության հետ հանգամանորեն քննարկել եմ տիրող իրավիճակը: Այս մասին Союзники.ОДКБ պարբերականին տցած հարցազրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

ՀԱՊԿ-ում վստահ են, որ սահմանամերձ հարցերով տարաձայնություններն անհրաժեշտ է լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով: Կազմակերպությունն աջակցում է նոյեբերի 26-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված մտադրությունը սահմանազատման և սահմանագծման հարցով Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ հանձնաժողով ստեղծելու մասին: Ողջունում ենք նաև Հայաստանի կառավարության նախաձեռնած քայլերն՝ ուղղված իրավիճակի քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը: Դա համարում ենք միակ ելքը»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել