Շիրակի մարզում նոր սպանդանոց է բացվել. ընթացքի մեջ է ևս 3-ի կառուցումը
11:38 - 25 դեկտեմբերի, 2021

Շիրակի մարզում նոր սպանդանոց է բացվել. ընթացքի մեջ է ևս 3-ի կառուցումը

Շիրակի մարզի Անի համայնքում սպանդանոց է բացվել: Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը:

Կառավարության հետ համագործակցության արդյունքում «Ֆրանս» ՍՊԸ-ն իրականացրել է 150մլն դրամի ներդրում, սարքավորումները ձեռք են բերվել Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության լիզինգի պետական աջակցության ծրագրով՝ Իտալիայից:

«Կարծում եմ, որ այս տարածաշրջանի համար շատ կարևոր ծրագրի մեկնարկ ենք տալիս, բոլոր նախադրյալները կան, որ այս հաջողված փորձը կիրառվի նաև այլ տարածաշրջաններում։ Այսօր մենք ականատես եղանք, թե ինչպես հետևողական աշխատանքը, ինչու չէ, նաև նվիրումը կարողացել է տալ արդյունք։ Պետք է ընդգծեմ, որ դեպի քաղաքակիրթ աշխարհ ևս մեկ քայլ կատարեցինք, գործընթացն արդեն ավելի անվտանգ կլինի»,- բացման արարողության ժամանակ նշել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։

Մարզպետին ներկայացվել է սպանդանոցի տեխնիկական զինվածությունը, աշխատանքային պայմանները, հզորությունը, հեռանկարային անելիքները։

 Սպանդանոցը զբաղեցնում է 1.2 հա տարածք, շինության մակերեսը 650 քառակուսի մետր է և ունի բոլոր անհրաժեշտ սառնարանային սարքավորումները մսի պահպանության համար: Ըստ հերթափոխում իրականացվող մորթի քանակության կամ սպանդային միավորի համարվում է միջինը 30-300 սպանդային միավոր հզորության( 30 խոշոր և 300 մանր եղջերավոր):

Մարզում ընթացքի մեջ է ևս 3 սպանդանոցի կառցուման աշխատանքներ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել