Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանի բողոքը

 |armenpress.am|
19:11 - 24 դեկտեմբերի, 2021

Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանի բողոքը |armenpress.am|

armenpress.am:  Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին կալանավորելու դեմ պաշտպանի բողոքը: Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ:

Դավիթ Տոնոյանն անցնում է ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահմանն առնչվող քրեական գործով: ԱԱԾ-ն միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:Տոնոյանը կալանավորվել է սեպտեմբերի 30-ին: Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաեւ Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը եւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը, որոնք նույնպես կալանավորված են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել