Բրյուսելյան հանդիպումը զարգացնում է Սոչիի եռակողմ պայմանավորվածությունները. Զախարովա |armenpress.am|
16:37 - 24 դեկտեմբերի, 2021

Բրյուսելյան հանդիպումը զարգացնում է Սոչիի եռակողմ պայմանավորվածությունները. Զախարովա |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բրյուսելյան հանդիպումը զարգացնում է նոյեմբերի 26-ին Սոչիի եռակողմ պայմանավորվածությունները: Այս մասին մամուլի ասուլիսին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Զախարովայի խոսքով՝ այդ պայմանավորվածությունների առարկայական քննարկումը շարունակվում է երեք պետությունների փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբում:

«Այդ մեխանիզմի շրջանակներում քննարկվում է Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերի ողջ համալիրը, այդ թվում` ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնումը տարածաշրջանում»,- ասել է Զախարովան:

Նա նաև հավելել է, որ աշխատանքներ են տարվում Հայաստանի և Ադրբեջանի միջեւ պետական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ:

«Մոսկվայում ողջունում են միջազգային ջանքերը, որոնք ուղղված են երկկողմ հարաբերությունների կարգավորմանը: Բայց այս դեպքում, շատ կարեւոր է հաշվի առնել տարածաշրջանային իրողությունները, Երեւանի եւ Բաքվի համաձայնությունը»,- ասել է Զախարովան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել