Հայաստանը 200 հազար դեղաչափ Pfizer պատվաստանյութ ձեռք կբերի |armenpress.am|
12:59 - 23 դեկտեմբերի, 2021

Հայաստանը 200 հազար դեղաչափ Pfizer պատվաստանյութ ձեռք կբերի |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը Pfizer պատվաստանյութի ձեռքբերման համար հատկացրել է 1.2 միլիարդ դրամ:

Կառավարության նիստին այս մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ Pfizer պատվաստանյութի հետ կապված եղել է բավականին երկար և ստուգող գործընթաց:

«Բոլոր այս գործընթացներն ավարտին են մոտեցել: Կառավարությունը այսօր գումար հատկացրեց 200 հազար դեղաչափ Pfizer պատվաստանյութի ձեռքբերման համար: Հաջորդիվ նաև ունենք նվիրատվության խոստումներ և ակնկալում ենք, որ բացի այս 200 հազար դեղաչափից, որպես նվիրատվություն կստանանք նոր խմբաքանակներ»,- ասաց Ավանեսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել