Գնել Սանոսյանը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների համակարգող տրանսպորտային խորհրդակցության նիստին
22:22 - 22 դեկտեմբերի, 2021

Գնել Սանոսյանը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների համակարգող տրանսպորտային խորհրդակցության նիստին

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր առցանց ձևաչափով մասնակցել է Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների համակարգող տրանսպորտային խորհրդակցության 41-րդ նիստին։ ԱՊՀ ՀՏԽ-ն գումարվում է տարին մեկ անգամ՝ Մոսկվայում նոյեմբերին անցկացվող «Տրանսպորտային շաբաթ» միջոցառման շրջանակներում։
 
Բացման խոսքով հանդես է եկել ԱՊՀ ՀՏԽ-ի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը։
Նախարար Սանոսյանը ողջունել է խորհրդակցության մասնակիցներին և ափսոսանք հայտնել, որ համավարակի պատճառով արդեն երկրորդ տարին է ստիպված են նիստերն անցկացնել առցանց ձևաչափով։ Նախարարը հույս է հայտնել, որ արդեն հաջորդ տարի հնարավոր կլինի 42-րդ խորհրդակցությունն անցկացնել անմիջական մթնոլորտում։
 
Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների համակարգող տրանսպորտային խորհրդակցությունն ստեղծվել է 1991 թվականի դեկտեմբերի 30-ի «Տրանսպորտի ոլորտում հարաբերությունների սկզբունքների և պայմանների մասին» համաձայնագրի հիման վրա և հանդիսանում է ԱՊՀ անդամ պետությունների տարածքում ծովային, ավտոմոբիլային և ներքին ջրային տրանսպորտի, ինչպես նաև ընդհանուր տրանսպորտային հարցերը կարգավորող միջպետական մարմին։
ԱՊՀ ՀՏԽ-ի անդամներն են հանդիսանում ԱՊՀ մասնակից պետությունների Տրանսպորտային ոլորտը կարգավորող գերատեսչությունների ղեկավարները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել