Շոյգուն ՌԴ զինուժը Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման երաշխավոր է անվանել

 |armenpress.am|
20:26 - 22 դեկտեմբերի, 2021

Շոյգուն ՌԴ զինուժը Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման երաշխավոր է անվանել |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի անձնակզմը խաղաղության պահպանման երաշխավորն է Լեռնային Ղարաբաղում: Այս մասին ՌԴ ռազմական գերատեսչությանը կից Հանրային խորհրդի լիագումար նիստում հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Մեկ տարուց ավել է՝ ռուս խաղաղապահներն ապահովում են պայմաններ Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում խաղաղ կյանքի հաստատման համար,  նպաստում են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների վերականգնմանը: Տվյալ պահի դրությամբ ոչ մի լուրջ միջադեպ չի գրանցվել։ Ռուսական ռազմական ուժերը շարունակում են նաև հանդես գալ որպես Սիրիայում խաղաղության պահպանման երաշխավոր»,- ասել է Շոյգուն:

Նա տեղեկացրել է, որ տարեսզբից մինչև հիմա Սիրիայում ռուս զինծառայողները 348 հումանիտար գործողություն են իրականացրել, բաժանել են ավելի քան 650 տոննա սնունդ և առաջին անհրաժեշտության իրեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել