Երևանի նոր քաղաքապետ ընտրվեց Հրաչյա Սարգսյանը
16:35 - 22 դեկտեմբերի, 2021

Երևանի նոր քաղաքապետ ընտրվեց Հրաչյա Սարգսյանը

Քիչ առաջ տեղի ունեցած փակ քվեարկության արդյունքում Երևանի նոր քաղաքապետ ընտրվեց Հրաչյա Սարգսյանը։

Վերջինիս օգտին քվեարկությանը մասնակցած ավագանու 57 անդամներից կողմ է քվեարկել ավագանու 44, դեմ՝ 10 անդամ, 3 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։ Այսպիսով՝ Հայկ Մարությանը հեռացվեց Երևանի քաղաքապետի պաշտոնից։

Հիշեցնենք, որ այսօր Երևանի ավագանին արտահերթ նիստ էր գումարել՝ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցով։ 

Դեկտեմբերի 15-ին պարզ դարձավ, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել։ Խմբակցությունը այնուհետև հանդիպում էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով քաղաքապետին անվստահություն հայտնելու պատճառների մասին։ Հայտարարության մեջ նշվում էր նաև, որ «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետի պաշտոնում առաջադրելու է քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել