Պուտինն ու Մակրոնը գոհունակություն են հայտնել տարածաշրջանում իրավիճակի կայունացմամբ

 |armenpress.am|
20:02 - 21 դեկտեմբերի, 2021

Պուտինն ու Մակրոնը գոհունակություն են հայտնել տարածաշրջանում իրավիճակի կայունացմամբ |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման առնչությամբ: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:

Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ մտքերի փոխանակության ընթացքում գոհունակություն է արտահայտվել իրավիճակի  կայունացման և խաղաղ կյանքի հաստատման, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման ուղղությամբ տարվող ջանքերի կապակցությամբ։ Նշվել է, որ Ռուսաստանն ու Ֆրանսիան գործում են այդ հարցերի շուրջ և ապագայում մտադիր են գործել սինքրոն:

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Էմանուել Մակրոնին՝ ծննդյան օրվա առթիվ, երկրների ղեկավարները նաև բարեմաղթանքներ են փոխանակել Սուրբ Ծննդյան և Ամանորի տոներին ընդառաջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել