ՀՀ և ՌԴ փոխվարչապետերի համանախագահությամբ Երևանում կանցկացվի միջկառավարական հանձնաժողովի նիստ
19:37 - 21 դեկտեմբերի, 2021

ՀՀ և ՌԴ փոխվարչապետերի համանախագահությամբ Երևանում կանցկացվի միջկառավարական հանձնաժողովի նիստ

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ Երևանում կկայանա Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստն անցկացվելու է դեկտեմբերի 21-22-ը: Դեկտեմբերի 21-ին քննարկումներ են կայացել փորձագիտական մակարդակով, վաղը՝ դեկտեմբերի 22-ին նիստը կկայանա երկու երկրների փոխվարչապետերի համանախագահությամբ: Միջկառավարական հանձնաժողովի համանախագահներն են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել