Ռուբինյանը շատ ներկայանալի աշխատակազմ կունենա հայ-թուրքական բանակցություններում․ Անդրանիկ Քոչարյան |armtimes.com|
14:59 - 21 դեկտեմբերի, 2021

Ռուբինյանը շատ ներկայանալի աշխատակազմ կունենա հայ-թուրքական բանակցություններում․ Անդրանիկ Քոչարյան |armtimes.com|

armtimes.com: Այսօր ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը չպատասխանեց հարցին, թե ինչո՞ւ են ադրբեջանցի երկու գերիները անմիջապես վերադարձվել ադրբեջանական կողմին։

Քոչարյանը հայտարարեց՝ օրեր առաջ երկու ադրբեջանցիներին գերեվարելու փաստը զսպող գործիք է Ադրբեջանի՝ նմանատիպ հետագա ցանկությունների համար։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասերից մեկում հայ դիրքապահների կողմից ձերբակալվել էին Ադրբեջանի ԶՈՒ երկու սահմանախախտ զինծառայողներ։ Դեկտեմբերի 20-ին մարդասիրական նկատառումներով եւ ՌԴ միջնորդությամբ նշված զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին։

«Գերիները բոլորը բոլորի հետ պետք է փոխանակվեն։ Փոխանակման պրոցեսի մանրուքներին ես տեղյակ չեմ, բայց եթե գերիներին հանձնել են հակառակորդին, նշանակում է այդտեղ մեր շահերից ու հետաքրքրություններից բխող խնդիր անպայման գոյություն ունի»,- ընդգծեց Անդրանիկ Քոչարյանը։

Խոսելով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման և ՀՀ-ի կողմից Թուրքիայի հետ բանակցություններում որպես բանախոս Ռուբեն Ռուբինյանին ընտրելու որոշման մասին՝ Քոչարյանը շեշտեց՝ Ռուբինյանը շատ ներկայանալի աշխատակազմ կունենա հայ-թուրքական բանակցություններում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել