ԱՀԿ-ն կոչ է արել չեղարկել Սուրբ ծննդյան տոնակատարությունները |factor.am|
14:04 - 21 դեկտեմբերի, 2021

ԱՀԿ-ն կոչ է արել չեղարկել Սուրբ ծննդյան տոնակատարությունները |factor.am|

factor.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է արել խուսափել ավելորդ շփումներից և ճամփորդություններից ու կատարյալ Սուրբ Ծնունդ անցկացնել ընտանիքի հետ, հայտնում է Euronews-ը։ ԱՀԿ-ի ղեկավարությունը նախազգուշացրել է աշխարհում կորոնավիրուսի նոր՝«օմիկրոն» շտամի արագ տարածման հետ կապված ռիսկերի մասին:

«Բոլորս հոգնել ենք այս համաճարակից, բոլորն էլ ցանկանում են ժամանակ անցկացնել ընկերների և ընտանիքի հետ։ Ավելի լավ է ինչ-որ միջոցառում չեղյալ հայտարարել, քան հետո զրկվել կյանքից: Ավելի լավ է չեղարկել այսօր և նշել ավելի ուշ, քան նշել այսօր և տխրել դրանից հետո: Ոչ ոք չի ցանկանում 12 ամսից կրկին նման իրավիճակում հայտնվել»,- ասել է ԱՀԿ գլխավոր քարտուղար Թեդրոս Գեբրեյեսուսը:

Եվրոպական երկրները սկսել են սահմանափակող միջոցառումներ ձեռնարկել ԱՀԿ-ի կոչից շատ առաջ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել