Անդրանիկ Քոչարյանը ևս մեկ շաբաթ ժամանակ տվեց ընդդիմությանը հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու ներկայացնելու համար |armenpress.am|
12:40 - 21 դեկտեմբերի, 2021

Անդրանիկ Քոչարյանը ևս մեկ շաբաթ ժամանակ տվեց ընդդիմությանը հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու ներկայացնելու համար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ևս մեկ շաբաթ ժամանակ տվեց «Հայաստան» խմբակցությանը հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու ներկայացնելու համար, հակառակ դեպքում կառավարող քաղաքական ուժը ինքն իր թեկնածուին կներկայացնի: Հանձնաժողովի նիստին Քոչարյանը հիշեցրեց, որ ԱԺ իրավակարգավորումները թույլ են տալիս կառավարող խմբակցությանը իր կողմից նախագահի տեղակալի թեկնածու առաջադրել:

 «Որպես բարի կամքի դրսևորում կամ ինչպես ուզում են թող հասկանան , հայտարարեցի, որ «Հայաստան» խմբակցությունը կարող է սկսել խորհրդատվություն իրականացնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ, որովհետև մենք պատրաստ ենք նաև իրենց թեկնածուի վերաբերյալ քննարկում կազմակերպել: Եվ, քանի որ այդպիսի առաջարկը մնաց առկախված, այսօր նորից մեկ անգամ հիշեցնում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի ներկայացրել թեկնածուին, որպեսզի նորից հնարավորություն տանք «Հայաստան» խմբակցության ղեկավարությանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ գալ կոնսենսուսի: Եթե դա չլինի, կարծում եմ, որ մեր հաջորդ արտահերթ նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կներկայացնի իր թեկնածուին»,- ընդգծեց Քոչարյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել