«Օմիկրոն»-ով վարակման առաջին դեպքերն են արձանագրվել Վրաստանում և Իրանում |tert.am|
10:53 - 21 դեկտեմբերի, 2021

«Օմիկրոն»-ով վարակման առաջին դեպքերն են արձանագրվել Վրաստանում և Իրանում |tert.am|

tert.am: Կորոնավիրուսի «Օմիկրոն» հիմնամանրէով վարակման առաջին երկու դեպքն է արձանագրվել Վրաստանում, ևս 26 մարդ, որոնք շփում են ունեցել վարակակակիրների հետ, ստուգվում են: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:

Նրա խոսքով՝ երկուսն էլ Վրաստանի քաղաքացի են, որոնք վերադարձել են ԱՄՆ-ից և Դուբայից: Նրանք մեկուսացման մեջ են գտնվում:  

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Մեհր» գործակալությունը, «Օմիկրոն»-ով վարակման առաջին դեպքն է գրանցվել նաև Իրանում: Վարակակիրը միջին տարիքի տղամարդ է, որը ճանապարհորդել էր ԱՄԷ-ում և այժմ կարանտինի մեջ է գտնվում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել