Իրանի արտաքին գործերի նախարարը կայցելի Բաքու |hetq.am|
18:57 - 20 դեկտեմբերի, 2021

Իրանի արտաքին գործերի նախարարը կայցելի Բաքու |hetq.am|

hetq.am: Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանը դեկտեմբերի 21-ին կայցելի Ադրբեջան։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ադրբեջանական պետական Azertac գործակալությունը։ 

«Աբդոլահյանի այցը կիրականացվի Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի հրավերով»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Այցի ընթացքում Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կունենա մի քանի հանդիպում, որոնց ընթացքում կքննարկվեն երկու երկրների միջև համագործակցության զարգացման հեռանկարները։ Դեռևս պարզ չէ՝ արդյոք Իրանի ԱԳ նախարարը կհանդիպի Ադրբեջանի նախագահի հետ, թե ոչ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել