Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը քիչ հավանական է համարում Ուկրաինա բրիտանական զորքերի ուղարկումը |hetq.am|
17:17 - 19 դեկտեմբերի, 2021

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը քիչ հավանական է համարում Ուկրաինա բրիտանական զորքերի ուղարկումը |hetq.am|

hetq.am: Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ ռուսական հնարավոր ագրեսիայից պաշտպանելու նպատակով Ուկրաինայի տարածքում բրիտանական զորքերի տեղակայումը քիչ հավանական է, քանի որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ պետություն չէ։ Այդ մասին գրում է BBC-ն՝ հղում անելով Spectator ամսագրի խմբագիր Էնդրյու Նիլին Բեն Ուոլեսի տված հարցազրույցին։

Ուոլեսն ընդգծել է, որ ոչ ոք չպետք է խաբված մնա և Ուկրաինան տեղյակ է, որ Լոնդոնը չի պատրաստվում զորքեր ուղարկել։ «Այսինքն, նրանք իրենց հույսի՞ն են»,- հարցրել է լրագրողը։ Ուոլեսը, ի պատասխան, դարձյալ հիշեցրել է, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ և ընդգծել, որ Բրիտանիան ու իր դաշնակիցները ձեռնարկում են դիվանագիտական բոլոր ջանքները, որպեսզի թույլ չտան իրավիճակի սրում։ 

Այս տարվա նոյեմբերին Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ համատեղ հայտարարության մեջ բրիտանացի նախարարն իր աջակցությունն էր հայտնել Կիևին։ «Միացյալ Թագավորությունը մեջք մեջքի կանգնած է Ուկրաինայի ժողովրդի հետ»,- նշվում էր հայտարարության մեջ։

Ավելի վաղ, Ջո Բայդենը հայտարարել էր, որ ներկայումս չի դիտարկվում Ուկրաինա ամերիկյան զորքերի ուղարկումը։ «Այդուհանդերձ, դա կախված կլինի նրանից, թե ինչի են պատրաստ գնալ ՆԱՏՕ-ի մյուս երկրները»,- հավելել էր ամերիկացի նախագահը։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել