Ընդդիմադիր խմբակցությունները նախաձեռնել են գլխավոր դատախազի պաշտոնանկության գործընթաց |armenpress.am|
16:34 - 17 դեկտեմբերի, 2021

Ընդդիմադիր խմբակցությունները նախաձեռնել են գլխավոր դատախազի պաշտոնանկության գործընթաց |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախաձեռնել են գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնանկության գործընթաց: Դատախազության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

«Մենք իբրև ԱԺ պատգամավորներ, իբրև ընդդիմություն, սկսում ենք գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնանկության գործընթացը»,- հայտարարեց Մինասյանը:

Սահմանադրական օրենքով սահմանված դեպքերում Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով կարող է պաշտոնանկ անել գլխավոր դատախազին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել