Ալեքսեյ Օվերչուկը մոտ օրերս կժամանի Հայաստան |azatutyun.am|
15:25 - 17 դեկտեմբերի, 2021

Ալեքսեյ Օվերչուկը մոտ օրերս կժամանի Հայաստան |azatutyun.am|

azatutyun.am: Մոտ օրերս Հայաստան կժամանի Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Այս մասին, հարցին ի պատասխան, տեղեկացնում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից` առանց հստակեցնելու, թե կոնկրետ որ օրն է ժամանելու պաշտոնյան։

Օվերչուկը, որը նաև տրանսպորտային կոմունիկացիների ապաշրջափակման հարցերով զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի համանախագահն է ռուսական կողմից, Երևան է ժամանում պատվիրակությամբ՝ Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստին մասնակցելու նպատակով։

Ռուս փոխվարչապետը գտնվում է Ադրբեջանում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել