Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրները բողոքի ակցիա են անցկացնում ԲԴԽ-ի դիմաց |armenpress.am|
13:57 - 17 դեկտեմբերի, 2021

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրները բողոքի ակցիա են անցկացնում ԲԴԽ-ի դիմաց |armenpress.am|

armenpress.am: Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրները բողոքի ակցիա են անցկացնում Բարձրագույն դատական խորհրդի դիմաց:  

Նրանք պահանջում են վերջ տալ իրավական ամենաթողությանը, նշելով, որ ՏԻՄ ընտրություններից հետո սկսվել է ընտրված համայնքապետերի նկատմամբ հետապնդումներ, որը, ըստ իրենց բնորոշման, քաղաքական ենթատեքստ է պարունակում:

«Եկել ենք ասելու, որ թույլ չենք տալու նման գործընթացներ իրականացնել»,- ասաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը ասաց, որ այս հավաքով ուզում են ո՛չ ասել իրավական ամենաթողությանը:

Բարձրագույն դատական խորհրդի շենքի դիմացից բողոքի ակցիայի մասնակիցները երթով շարժվելու են դեպի ՀՀ գլխավոր դատախազություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել