Ճապոնիայում հրդեհի հետևանքով 27 մարդ կրիտիկական վիճակում է |1lurer.am|
13:21 - 17 դեկտեմբերի, 2021

Ճապոնիայում հրդեհի հետևանքով 27 մարդ կրիտիկական վիճակում է |1lurer.am|

1lurer.am: Ճապոնիայի Օսակա քաղաքում հրդեհի հետևանքով տուժել է 28 մարդ: Նրանցից 27-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին հայտնում է Kyodo News գործակալությունը:

Հրդեհը բռնկվել է առավոտյան՝ քաղաքի առևտրային թաղամասում գտնվող ութհարկանի շենքի չորրորդ հարկում։ Տուժածների վիճակը բնութագրվում է «սրտի և թոքերի կանգ», որն իրականում կարող է մահ նշանակել։

Kyodo News-ը հայտնում է, որ շենքում գործում էր թերապևտիկ և հոգեբանական աջակցության կլինիկա։ Ոստիկանությունն էլ տեղեկացրել է, որ հրդեհը բռնկվել է 60-ն անց անհայտ տղամարդու թղթե տոպրակից հոսող հեղուկից: Չի բացառվում դիտավորյալ հրկիզման վարկածը: Իրավապահներն առայժմ չեն մեկնաբանել հետաքննության հանգամանքները։

Դեպքի վայր է ժամանել մոտ 70 հրշեջ և շտապօգնության մեքենա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել