ԵՄ-ն 6 ամսով երկարաձգեց Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները |azatutyun.am|
10:47 - 17 դեկտեմբերի, 2021

ԵՄ-ն 6 ամսով երկարաձգեց Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները |azatutyun.am|

azatutyun.am: ԵՄ 27 երկրների ղեկավարները, Բրյուսելում կայացած գագաթնաժողովում, միաձայն որոշել են վեց ամսով երկարաձգել Ռուսաստանի դեմ տնտեսական սեկտորային պատժամիջոցները։ Այդ մասին ուրբաթ գիշերը գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։

«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին կատարել գործարքի իր մասը և Մինսկի պայմանավորվածությունները», - ասել է Միշելը:

Նա նաև հայտարարել է, որ Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում Ռուսաստանը կբախվի «լայնածավալ հետևանքների և այդ ագրեսիայի համար բարձր գնի»:

2014 թվականին Եվրամիությունը պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի դեմ՝ կապված Ղրիմի հետ: Դրանից հետո քանի անգամ դրանք ընդլայնվել և երկարացվել են։

Առանց վիզայի ռեժիմի և համագործակցության նոր հիմնական համաձայնագրի շուրջ բանակցությունները կասեցվել են, արգելվել է Ռուսաստանի մի շարք պաշտոնյաների մուտքը ԵՄ երկրներ, իսկ նրանց ակտիվները սառեցվել են։ Ներդրվել են նաև առևտրային, ֆինանսական և ռազմական բնույթի սահմանափակող միջոցներ։

Ի պատասխան՝ Ռուսաստանը արգելք է դրել ԵՄ երկրներից մի շարք պարենային ապրանքների ներմուծման վրա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել