armenpress.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի բյուջեով նախատեսված ծրագրերից վերաբաշխման միջոցով Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնին, դրամաշնորհային պայմանագրի հիման վրա, հատկացվել է 168 մլն դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)՝ բեմին անհրաժեշտ մեխանիզմների ձեռքբերման համար:
Այդ մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության դեկտեմբերի 16-ի նիստում։
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի բեմի վերազինման համար ձեռք կբերվեն հետևյալ սարքավորումները՝ շտանգետներ, սաֆիտներ և կառավարման վահանակներ, որոնք խիստ անհրաժեշտ են թատրոնի բնականոն գործընթացն ապահովելու համար։
comment.count (0)