Հայտնի է՝ ով է լինելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով Թուրքիայի բանագնացը |armtimes.com|
14:02 - 16 դեկտեմբերի, 2021

Հայտնի է՝ ով է լինելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով Թուրքիայի բանագնացը |armtimes.com|

armtimes.com: Ինչպես արդեն հայտնել ենք, Հայաստանն ու Թուրքիան պատրաստվում են հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ բանագնացներ նշանակել:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Երևանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Անկարայի հատուկ ներկայացուցիչը կլինի ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ 

Չավուշօղլուն ընդգծել է փոխվստահության ամրապնդման անհրաժեշտությունը:

Հայկական կողմի ներկայացուցչի մասին պաշտոնական տեղեկատվություն առայժմ հրապարակված չէ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել