Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքը կփոխարինվի Երևանի քաղաքապետի տեղակալի հաստիքով |1lurer.am|
13:43 - 16 դեկտեմբերի, 2021

Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքը կփոխարինվի Երևանի քաղաքապետի տեղակալի հաստիքով |1lurer.am|

1lurer.am: ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա  միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 16-ի արտահերթ նիստում Վահե Ղալումյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ  քննարկել և դրական եզրակացություն է տվել ««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին:

Առաջարկվում է Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքը փոխարինել Երևանի քաղաքապետի տեղակալի հաստիքով:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի տեղեկացմամբ` պատգամավորների կողմից առաջարկներ չեն եղել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել