Ռեկորդային ծավալով գյուղմթերքի արտահանում ունենք. Կառավարությունն էկոնոմիկայի նախարարությանը հատկացրեց 8 միլիարդ դրամ |armtimes.com|
12:42 - 16 դեկտեմբերի, 2021

Ռեկորդային ծավալով գյուղմթերքի արտահանում ունենք. Կառավարությունն էկոնոմիկայի նախարարությանը հատկացրեց 8 միլիարդ դրամ |armtimes.com|

armtimes.com: Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման մի քանի միջոցառում արդյունավետ շարունակելու համար Կառավարությունն էկոնոմիկայի նախարարությանն այսօր լրացուցիչ հատկացրեց 8 միլիարդ դրամ։

«Կորոնավիրուսի դեմ պայքարի առաջին միջոցառման համար հատկացնում ենք 2 մլրդ 146 մլն դրամ: Այս ծրագրով մենք 1052 ընկերության օգնել ենք, որ ստանան 87 մլրդ դրամի արտոնյալ վարկեր, որոնք ուղղված են եղել շրջանառու միջոցների համալրմանը, հումքի ձեռքբերմանը, սարքավորումների և այլնի համար»,- ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նախարարի խոսքով՝ չնայած գյուղատնտեսության ոլորտում բարդ տարի ենք ունեցել, և սակավաջրությունը խանգարել է, սակայն արտահանման պարագայում ռեկորդային ցուցանիշ է արձանագրվել։

«Այս տարի ունենք ռեկորդային թվով առաջնային գյուղմթերքի արտահանում. 200.000 տոննան գերազանցել ենք։ Իսկ նախորդ 2 տարիներին 140.000 տոննան ենք գերազանցել»,- ասաց նախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել