Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յունի հետ
12:12 - 16 դեկտեմբերի, 2021

Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յունի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 16-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունի հետ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, հանդիպմանը նախագահ Սարգսյանն ու դեսպանը մտքեր են փոխանակվել հայ-չինական երկկողմ հարաբերությունների օրակարգի, համագործակցության հեռանկարային ուղղությունների և տարբեր ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու հնարավորությունների շուրջ: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել