Չդեմարկացված սահմանների մոտ ռազմական տեղաշարժերը անպատասխանատու և սադրիչ են․ Սալիվանը՝ Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը
10:16 - 16 դեկտեմբերի, 2021

Չդեմարկացված սահմանների մոտ ռազմական տեղաշարժերը անպատասխանատու և սադրիչ են․ Սալիվանը՝ Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը

Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ՝ դեկտեմբերի 15-ին հանդիպել են ՀՀ անվտանգության խորհրդի քարտուար Արմեն Գրիգորյանն ու ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

Սպիտակ տունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ պարոն Սալիվանը փոխանցել է Միացյալ Նահանգների հանձնառությունը Հայաստանի և Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և բարգավաճման գործում:

«Նա մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող լարվածության կապակցությամբ և ընդգծել, որ չդեմարկացված սահմանների մոտ ռազմական տեղաշարժերը անպատասխանատու և սադրիչ են։ Նա ողջունել է երկու կողմերի միջև շարունակական շփումը և ընդգծել ԱՄՆ հանձնառությունը՝ շարունակելու աջակցել վստահության ամրապնդման միջոցառումներին և տարածաշրջանային հաշտեցմանը ինչպես երկկողմ հարաբերություններում, այնպես էլ որպես Մինսկի խմբի համանախագահ:

Սալիվանը ողջունել է հայտարարությունը, որ Թուրքիան և Հայաստանը կնշանակեն հատուկ բանագնացներ՝ քննարկելու կարգավորման գործընթացը։ Նա բարձր է գնահատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը հանուն ժողովրդավարության գագաթնաժողովին և ընդգծել ամուր համագործակցությունը Հայաստանում բարեփոխումների, ժողովրդավարական ինստիտուտների կառուցման և տնտեսական զարգացման ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել